17:00 , 27 նոյեմբեր, 2016
Аrmtimes.com-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բակաք Օբաման ընտրությունների գիշերը զանգահարել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին, որպեսիզ համոզի վերջինիս ընդունել իր պարտությունը: Այս մասին գրում է Hill պարբերականը:
«Դուք պետք է ընդունեք պարտությունը», - ասել է Օբաման Քլինթոնին այն ժամանակ, երբ դեռ վերջնիս գլխավոր օգնականները սպասում էին որոշիչ նահանգներում՝ Միչիգանում, Վիսկոնսիում եւ Փենսիլվանիայում ընտրությունների արդյունքներին: Այն բանից հետո, երբ Associated Press գործակալությունը հայտնեց Փենսիալվանիայում հանրապետական Թրամփի հաղթանակի մասին, որտեղ սպասվում էր Քլինթոնի հաղթականկը, դեմոկրատ թեկնածուն զանգեց Դոնալդ Թրամփին:
Ավելի վաղ կիբերանվտանգության մասնագետները հայտնում էին, որ ցանցահենները հնարավոր է ներխուժած լինեն Վիսկոնսիի, Միչիգանի եւ Փնսիալվանիայի քվերակության համակարգեր: Այս առումով նրանք առաջարկել են Քլինթոնին պնդել ձայների վերահաշվարկ իրականացնելու հարցը:
Թեպետ Քլինթոնը նման պնդում չներկայացրեց, սակայն նման նախաձեռնությամբ Վիսկոնսիում հանդես եկավ կանաչներից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը: Նա նշում է, որ հաղթանակի չի հավակնում, սական ձգտում է օգնել ձայների ավելի ճշգրիտ հաշվարկին:
Իր հերթին ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Սթայնի նախաձեռնությունն անվանել է խարդախություն: «Սա «Կանաչների» կուսակցության խարդախությունն է ընտրություններում, երբ պարտված կողմն ընդունել է իր պարտությունը», - ասել է Թրամփը: