16:45 , 27 նոյեմբեր, 2016
Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի բնակիչներ 34-ամյա Էմի Գիբերսոնը և Ջասթին Փաունդերսը հանդիպելուց հետո անմիջապես զգացել են, որ իրենց մեջ առաջացել է յուրահատուկ ինչ-որ բան։
Առաջին իսկ հանդիպման ժամանակ նրանցում գոյացած ձգողականությունն այնքան ուժեղ է եղել, որ մատուցողը նրանց համար բերել է ռոմանտիկ աղանդեր՝ վրան ամսաթիվ գրած։
Այդ ժամանակ նրանք չեն կասկածել դրա ապագա կարևորությունը։ Եվ միայն երկու ամիս անց երջանիկ զույգը պարզել է անսպասելի փաստը։ Ջասթինը պատահաբար հիշատակել է, որ իրեն մշտապես դուր է եկել Էմի անունը, քանի որ մանկապարտեզ իրենում դուր է եկել այդպիսի անունով աղջիկ։
Աղջիկը կատակով նշել է, որ քանի որ դա չի եղել ինքը, ուստի և ոչինչ չի ցանկանում լսել այդ Էմիի մասին։ Սակայն պարզվել է, որ նա հենց այդ Էմին է։ Մոտ մեկ ամիս անց Ջասթինը պատմելով ճակատի սպիի պատմությունը, հայտնել է, որ ընկել է մանկապարտեզում։
Աղջիկը զարմացել է, քանի որ ճանաչել է այդ մանկապարտեըզ։ Շուտով Էմիի մայրը պաատահաբար գտել է մանկական լուսանկար, որտեղ զույգը եղել է կողք կողքի, սակայն արդեն 30 տարի առաջ։ Պարզվել է, որ նրանք հաճախել են միևնույն մանկապարտեզը։