Մարգվելաշվիլին ստորագրել է Գեորգի Կվիրիկաշվիլուն վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանը


16:00 , 27 նոյեմբեր, 2016

230051301Ren TV-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Գեորգի Կվիրիկաշվիլուն վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանը։

Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Վրաստանի խորհրդարանը հաստատել է Կվիրիկաշվիլու գլխավորած կառավարության ու կառավարական ծրագիրը։

Խորհրդարանում կառավարությանը և նրա ծրագրին վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 110 պատգամավոր։