Երեկ եւ այսօր 2 «Մերսեդես» մեքենա է այրվել. կա տուժած


15:30 , 27 նոյեմբեր, 2016

Armtimes.com-ը գրում է.

Նոյեմբերի 27-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 05.46-ին:

Այրվել է «Մերսեդես» մակնիշի 81 MU 008 պ/հ ավտոմեքենայի (վարորդ Ա. Ա.) շարժիչի հատվածը և սրահում ցուցիչների վահանակը:

Նոյեմբերի 26-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի 1-ին շղթայում այրվում է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեկնազարյան փողոցի թիվ 38 շենքի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.07-ին, մարվել՝ 16.12-ին:

Ամբողջությամբ այրվել է Մերսեդես մակնիշի 35 CM 356 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.):

Ա. Հ.-ը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ: