Տանը շոկոլադ պատրաստեք 10 րոպեում


00:54 , 27 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Շոկոլադ սիրում են բոլորը, բայց ոչ բոլորն են փորձել այն սեփական ձեռքերով պատրաստել։ Justcoolidea.ru կայքը գրում է, որ շոկոլադը կարող է պատրաստվել շատ արագ և շատ համեղ լինել։ Բաղադրատոմսը շատ պարզ է։

Բաղադրիչներ

• 100 գրամ կակաո
• 1 թեյի գդալ շաքար
• 50 գրամ կարագ
• 2 ճաշի գդալ կաթ

Պատրաստման եղանակը

1. Կաթը տաքացրեք դանդաղ կրակի վրա՝ չթողնելով, որ եռա։
2. Ավելացրեք շաքարն ու կակաոյի փոշին։
3. Հալեցրեք կարագը գոլորշու միջոցով և ավելացրեք կաթին։
4. Խառնեք բոլոր բաղադրիչները և եռացրեք։
5. Դանդաղ կրակին թողեք մոտ 2 րոպե։
6. Ստացվածը դրեք սառնարանի մեջ և մի քանի ժամ թողեք սառչի։