CNN-ը հերքել է ուղիղ եթերով 30 րոպե պոռնոգրաֆիկ տեսանյութեր հեռարձակելը


00:05 , 27 նոյեմբեր, 2016

Ամերիկյան CNN հեռուստաալիքի ներկայացուցիչները հերքել են Բոստոնում 30 րոպեանոց պոռնոգրաֆիայի հեռարձակումը։ Հեռուստաալիքին նման մեղադրանք ներկայացրել է RCN մալուխային օպերատորը։

Սկզբնական շրջանում CNN-ում հայտարարել են, որ կաբելային օպերատորը կասեցրել է հեռուստաալիքի հաղորդման ծրագրված հեռարձակումը՝ եթերով արձակելով պոռնոգրաֆիկ տեսանյութեր։

Հաղորդվում է, որ ժամեր անց հեռուստաալիքը RCN-ի վրայից հանել է մեղադրանքը։ CNN-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չնայած բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներին, RCN-ում իրենց վստահեցրել են, որ Բոստոնում անցած գիշեր չեն դադարեցրել հաղորդման հեռարձակումը։