23:09 , 26 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի վիճակն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր, հայտնում է news.rambler.ru-ն
Արտիստի բժիշկը ոստիկաններին ասել է, որ հիվանդի մոտ ժամանակավոր պսիխոզ է քնի պակասի և հյուծվածության պատճառով։
Սակայն աղբյուրները պնդում են, որ առողջության հետ կապված խնդիրներն ավելի լուրջ են։
Ուեսթն այժմ գտնվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում և հավանաբար այնտեղ կմնա մինչև շաբաթվա վերջ: Ընտանիքի անդամները ցանկանում էին, որ ռեփերը Գոհաբանության օրը նշի տանը, սակայն բժիշկները դուրս չեն գրել նրան հիվանդանոցից։