14-ամյա աղջիկը Հաղթանակ զբոսայգում բռնաբարվել է


23:01 , 26 նոյեմբեր, 2016

Pastinfo.am-ը գրում է.

Արարատի մարզի անչափահաս բնակչուհին բռնաբարության զոհ է դարձել:

Անչափահասի առևանգման և բռնաբարության մասին ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ աղջիկը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացլ է մի տղայի հետ եւ նրան տեսնելու նպատակով մարզից Երևան է եկել՝ առանց որեւէ մեկին տանը տեղեկացնելու:

Հանդիպման ժամանակ տղան առաջարկել է գնացել «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ էլ ըստ աղջկա հայտարարության՝ տղան իրեն բռնաբարել է:

Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբներին: