Սիրիայի ԱԳՆ-ը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել երկրի հյուսիսից


22:45 , 26 նոյեմբեր, 2016

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան լիակատար պատասխանատվություն է կրում մերձավորարևելյան տարածաշրջանում ներկայիս լարվածության համար։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի առաջին փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը.

«Անկարան ամբողջովին պատասխանատվություն է կրում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Իրաքի ու Սիրիայի հետ հարաբերություններում առկա ընթացիկ լարվածության համար»։

Սիրիացի դիվանագետը նաև պահանջել է, որ Թուրքիայի իշխանություններն անհապաղ իրենց զորքերը դուրս բերեն Սիրիայի տարածքում։ Թուրքիան օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը։