21:42 , 26 նոյեմբեր, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Կրեմլի մամլո ծառայության գնահատականով կարծիքների փոխանակումը եղել է կառուցողական։
Երկու երկրների ղեկավարների նախորդ հանդիպումն անցկացվել էր նոյեմբերի 25-ին։ Այն նախաձեռնել էր թուրքական կողմը։ Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել էին Սիրիայի հարցն ու առևտրային-տնտեսական համագործակցությունը։
Նոյեմբերի 24-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ավիացիան հարձակում էր գործել երկրի հյուսիսում գտնվող թուրք զինվորականների վրա՝ կորուստներ պատճառելով նրանց։