Գրենլանդիան Դանիային կոչ է արել կղզին ազատել ԱՄՆ ռազմական թափոններից


21:08 , 26 նոյեմբեր, 2016

grenlandia2Araratnews.am-ը գրում է.

Գրենլանդիայի Դանիական Ինքնավարությունը Կոպենհագենին կոչ է արել վերացնել սառը պատերազմից հետո կղզու տարածքում ԱՄՆ բանակի սառեցրած հրթիռային համալիրն ու ռազմադրյունաբերության թափոնները, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ 1951 թվականին ՆԱՏՕ-ի կնքած համաձայնագրով Դանիան ԱՄՆ-ին թույլ էր տվել Գրենլանդիայում 33 ռազմաբազա եւ մի քանի ռադիոլոկացիոն կայան կառուցել: Սակայն համաձայնագրի տեքստում չէր նշվում, թե կողմերից որ մեկին վրա է մնում ռազմական համալիրների վերացման պատասխանատվությունը:

Ուստի Գրենլանդիան Դանիային կոչ է անում իր վրա վերցնել սառեցված զինանոցի ոչնչացման պատասխանատվությունը որպես համաձայնագրի կողմ: