Հռոմի պապն աղոթում է հանգուցյալ Ֆիդել Կաստրոյի համար


20:53 , 26 նոյեմբեր, 2016

Հռոմի պապն աղոթում է հանգուցյալ Ֆիդել Կաստրոյի համարSlaq.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր ցավակցությունն է հայտնել Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Իսպաներեն հեռագրի տեքստը, որը հասցեագրված է Կուբայի պետական խորհրդի ու Նախարարների խորհրդի նախագահին, հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքում։

«Ստանալով տխուր լուրը Ձեր եղբոր մահվան մասին, Ձեզ ու Ձեր ազգականներին հայտնում եմ իմ վիշտը»,- նշված է հեռագրում։

Ֆրանցիսկոսը հավելել է, որ ինքն աղոթում է հանգուցյալի համար։