20:15 , 26 նոյեմբեր, 2016
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է վաճառել պետությանը պատկանող երկու ընկերության բաժնետոմսերի 25-ական տոկոսը։
Այդ մասին Վրաստանի խորհրդարանի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մանրամասնելով, որ խոսքը «Նավթի ու գազի կորպորացիա» և «Վրացական երկաթուղիներ» պետական ընկերությունների մասին է.
«Մենք հետևում ենք բորսայում տիրող իրավիճակին և արդեն իսկ բանակցություններ ենք անցկացրել մի շարք խոշոր ներդրումային բանկերի հետ, որպեսզի հենց որ տիրի բարենպաստ իրավիճակ, բորսայում վաճառքի կհանվի «Նավթի ու գազի կորպորացիա» և «Վրացական երկաթուղիներ» պետական ընկերությունների բաժնետոմսերի 25 տոկոսը»։