Ռազմիկ Զոհրաբյանը իր ցանկությամբ է դուրս եկել ՀՀԿ գործադիր կազմից. Շարմազանով


19:00 , 26 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ռազմիկ Զոհրաբյանը, որ երկար տարիների Հանրապետական է, իր անկախական գաղափարները տարածելու համար ազատազրկված է եղել, ինքն իր ցանկությամբ դիմել է Սերժ Սարգսյանին և առողջական պատճառներից ելնելով, խնդրել է, որ չլինի Գործադիր մարմնի անդամ: Այդ մասին այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ համագումարում ՀՀԿ Գործադիր մարմնի 21 անդամներ ընտրվեցին՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Կարեն Վիլհելմի Կարապետյանը, Կարեն  Սարգսի Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Վիգեն Սարգսյանը: Նրանց շարքում նոր անդամներն են Արփինե Հովհաննիսյանը, Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը և Վիգեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ