«Յունայթեդ»-ը չեմպիոնի իրական հավակնորդ է. Գվարդիոլա


18:16 , 26 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Անգլիայի առաջնության չեմպիոնական պայքարին և նշել, որ Մոուրինյուի թիմը չեմպիոնության իրական հավակնորդներից մեկն է:

«Մինչև «Մանչեսթեր Սիթի»-ի գալը գիտեի՝ շատ թիմեր են հավակնելու Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսին: Չնայած Չեմպիոնների լիգայի խաղերի մեծ քանակին, այժմ «Մանչեսթեր Սիթիին» չեմպիոնության հավակնորդների թվում է «Լիվերպուլի», «Չելսի»-ի, «Արսենալ»-ի, «Տոտենհեմ»-ի հետ: Եվ իհարկե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջին ժամանակներս բարելավել է իր խաղը և արդեն ԱՊԼ-ի չեմպիոնի իրական հավակնորդ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը: