18:02 , 26 նոյեմբեր, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Ամենաքննարկվող և կինոքննադատների կողմից դրական գնահատականների արժանացած ֆիլմը՝ «Ջեքի»-ն շուտով՝ 2017-ի փետրվարին, կհայտնվի կինովարձույթում։
Առայժմ պետք է բավարարվել ֆիլմից կադրեր դիտելով։ Այսօր համացանցում հայտնվել են ավելի քան 20 կադրեր ֆիլմից։
Գրեթե բոլոր նկարներում գլխավոր դերակատարը Նատալի Պորտմանն է, որի շուրջ էլ ծավալվում է ամբողջ ֆիլմը։ Պորտմանը խաղում է Ժակլին Քենեդու՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կնոջ դերը։
Ֆիլմը պատմում է Ջոն Քենեդու սպանությունից անմիջապես հետո Ժակլինի կյանքի մասին։ Ֆիլմի ստեղծողները ներկայացնում են վշտից տառապյալ կնոջ հոգեբանական կերպարը, որի կյանքը կտրուկ փոխվեց ամուսնու մահից հետո։
![]()
![]()
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ