Խնդիրներով հանդերձ` ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ դերակատարը. Էդուարդ Շարմազանով


16:14 , 26 նոյեմբեր, 2016

Խնդիրներով հանդերձ` ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ դերակատարը. Էդուարդ ՇարմազանովAysor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր 16-րդ համագումարում մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ազգային-պահպանողական կուսակցություն է, համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը; 

«Կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ազգային-պահպանողական կուսակցություն է: Մենք բարեփոխումների կողմնակից ենք: Հայաստանում իրականացնելու ենք բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Կուսակցության նախագահն էլ իր ելույթում նշեց` մենք պետք է վեր հանենք թերությունները, պետք է շատ ավելի պատասխանատու լինենք: Պետք է կապը տարածքային, մարզային ու շարքային կուսակցականների հետ լինի շատ ավելի ամուր», - ասաց Է. Շարմազանովը: 

Նրա խոսքով` վերջին Տիմ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ ՀՀ քաղաքական կյանքում. 

«Վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով հանդերձ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ ու առանցքային դերակատարը: Մենք 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին գնում ենք եղածը պահպանելու ու էլ ավելի մեծ վստահություն ակնկալելու նպատակով», - ասաց Էդուարդ Շարմազանովը: