15:12 , 26 նոյեմբեր, 2016
Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Սանտյագո-դե-Կուբա քաղաքում։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով իշխանությունների հայտարարությանը։
Երկրում 9-օրյա սուգ է հայտարարվել։ Կաստրոն կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ի երեկոյան, 90 տարեկանում։
Ավելի վաղ Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, որ համաձայն եղբոր կամքի՝ նրա մարմինը կդիակիզվի։