15:06 , 26 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ զրույցում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հերքեց լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի բանանի ներկրման կամ բանանի ներկրմանը խոչընդոտելու հետ:
«Ես հերքում եմ, որ բանանի հետ կապ ունեմ: «Քեթրին» գրուպի հետ կապ չունեմ: Ժամանակին ստեղծել եմ, ու տեսնում եք` ինչ հաջողակն է եղել: Քսան տարի առաջ ստեղծել եմ, ու մինչև հիմա խոսում են դրա մասին»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց, որ լրատվամիջոցների հրապարակումները, թե ինքը կապ ունի վերը նշված ընկերության հետ, սխալ են: «Բացարձակ կապ չունեմ»,- ասաց նա: