Վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջը և դիմել փախուստի


14:30 , 26 նոյեմբեր, 2016

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.40-ին, Երևանի Առաքելյան փողոցի թիվ 1/1 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ՝ 1993 թ. ծնված Աննա Գ.-ին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Կինը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել է հիվանդանոց:

Քննությունը վարում է ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժինը: