14:06 , 26 նոյեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հեքեց լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է գնել «Աշտարակ-կաթ» ընկերությունը:
Հիշեցնենք, որ «Աշտարակ-կաթ» ընկերությունը դադարեցրել է գործունեությունը պարտքերի պատճառով: Իսկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Արտակ Սարգսյանը գնել է այն:
«Ոչ, ես չեմ գնել այդ ընկերությունը և նման ցանկություն չունեմ»,- ասաց Արտակ Սարգսյանը: