Զբաղվում եմ բիզնեսով, կարիերաս նորմալ ա. Սուրիկ Խաչատրյան


12:48 , 26 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Սյունիքին պարտքեր թողնելու մասին տեղեկությունները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց և այդ մասին հարց տված լրագրողին առաջարկեց՝ եթե դրանք կան, փակել:

«Գնա մուծի դե», -ասաց Խաչատրյանը:

Մյուս հարցին, թե գալիք խորհրդարանական ընտրություններում վարկանիշային ցուցակով հնարավո՞ր է առաջադրվի Խաչատրյանը պատըասխանեց. «Հըլը դա պարզ չի, կորոշենք»:

Ընդհանրապես ընտրություններին մասնակցելու մասին հարցերին ի պատասխան նախկին պաշտոնյան ասում էր, որ անորոշ է:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցելուն, Խաչատրյանն ասաց, որ իր համար անսպասելի չէր. «Կարեն Կարապետյանը նույն թիմի անդամ էր, դրա մեջ ի՞նչ կա»:

Անդրադառնալով Սյունիքի նորանշանակ մարզպետի գործունեությանը, Խաչատրյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում. «Նորմալ հարաբերություններ ունեմ նրա հետ: Նորմալ աշխատում ա, իրավիճակին տեղյակ ա, էս տարիների ընթացքում մարզի բոլոր տարածաշրջաններին ծանոթ ա, ժողովրդի մեծամասնության հետ շփում ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ