ՀՀԿ-ի վարչապետի անունը արդեն պարզ է, սպասենք մյուս կուսակցություններին...


12:40 , 26 նոյեմբեր, 2016
Похожее изображениеՆախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով փակեց «խորհրդարանական ընտրություններից հետո ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն» ասեկոսեների ճանապարհը՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի հաջողության պարագայում Կարեն Կարապետյանը շարունակելու է գլխավորել գործադիր իշխանությունը:
Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ գալիք ընտրություններում խորհրդարան ընտրելուց զատ՝ մեր քաղաքացիները փաստացի ընտրելու են նաև վարչապետ, Սերժ Սարգսյանը ձևավորում է ավանդույթ, որպեսզի ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերը հստակորեն կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, ինչը շատ տրամաբանական է, քանզի հենց վարչապետն է լինելու երկրի քաղաքական և գործադիր թիվ մեկ պաշտոնյան:
ՀՀԿ-ի վարչապետի անունը արդեն պարզ է, սպասենք մյուս կուսակցություններին...