11:56 , 26 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 16-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց կառավարության նոր կազմի մասին:
Նա ընդգծեց, որ վերջին ամսիներին ՀՀ քաղաքական կյանքի, թերևս, ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
«Բոլորիս անունից ողջունում եմ հանրապետականի շարքերը համալրելու՝ Կարեն Կարապետյանի և կառավարության մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղնադը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին»,-ընդգծեց նախագահը: