11:32 , 26 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Մեր ժամանակների ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը՝ բրիտանուհի Ադելը, որոշել է ժամանակավորապես հեռանալ բեմից. հայտնում է The Daily Mail-ը:
Ադելը նման որոշում է կայացրել երկրորդ երեխան ունենալու համար: Երգչուհին այս մասին իր երկրպագուներին հայտնել է ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ։
«Կհանդիպենք մի քանի տարուց: Ես կվերադառնամ, դուք ինձնից այդքան հեշտ չեք ազատվի»,- հուզված երկրպագուներին այսպես է հանդարտեցրել Ադելը:
Ադելի ընտրյալը Սայմոն Կոնեկին է: Զույգը համատեղ մեկ որդի ունի։