«Օջախ» ռեստորանում դանակահարել են Չարենցավանի քաղաքապետի տղային. կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետի տղան


09:20 , 26 նոյեմբեր, 2016

Shamshyan.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: