08:40 , 26 նոյեմբեր, 2016
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի զոհ է դարձել տեղի Ակտո գյուղի բնակիչը, ում տունը փլուզվել էր:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 14.24-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել Տաջիկստանի հետ սահմանին: Ստորգետնյա ցնցումների օջախըգտնվել է 40կմ խորության վրա: