Ղարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարությունը վիրավորական է եղել ադրբեջանցիների համար


06:18 , 26 նոյեմբեր, 2016
Image result for erdogan ve azeriՂարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարության տեսահոլովակի այն հատվածը, որտեղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ազերիներինն է, կարևոր է այն առումով, որ ադրբեջանցիների համար, փաստորեն, չափազանց վիրավորական է եղել Թուրքիայի նախագահի կողմից իրենց «ազերի» անվանվելը: Գրեթե միահամուռ շեշտում են, որ իրենք պարզապես թուրքեր են կամ թյուրքեր կամ Ադրբեջանի թուրքեր: Սա ևս մեկ ապացույց, որ և՛ «ազերի», և՛ «ադրբեջանցի» եզրերը Ադրբեջանի նույնիսկ այսօրվա հասարակության համար օտար են և դրանց կիրառության նպատակը միայն պատմական զեղծարարությունների և ԱՀ տեղաբնիկների ձուլման հնարավորությունների ստեղծումն է: