03:23 , 26 նոյեմբեր, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանին՝ կապված Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու հետ։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վերջինս այլ մանրամասներ չի ներկայացրել Պուտինի ու Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում 2 օրում տվել են 5 սպանված։ Վերջին օրերին վիրավորների թիվը հասել է մոտ երկու տասնյակի։