Գիտնականները գտել են 2 շաբաթում 7 կիլոգրամ քաշ գցող պտուղը


04:49 , 26 նոյեմբեր, 2016

Թարմ քամած թուրինջի հյութը կամ մինչև սնունդ ընդունելը մրգի կեսն ուտելը թույլ է տալիս խուսափել ավելորդ քաշ հավաքելուց, ինչպես նաև հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին:

Այսպիսի եզրակացության են եկել Նյու Յորքի Վանդերբիլդի համալսարանի մասնագետները: Հետազոտության ժամանակ հետազոտվել են ճարպակալությամբ տառապող հիվանդներ, որոնք համաձայնել են մասնակցել փորձին:

Պարզվել է, որ այն հիվանդները, որոնք ամեն առավոտ մինչև սնվելը խմել են կես բաժակ թուրինջի հյութ, զգալիորեն նիհարել են:

Ընդ որում՝ կարևոր է, որ այդ պտուղն օգտագործվի երեք հիմնական ճաշերից (նախաճաշ, ճաշ, ընթրիք) առաջ: Հիվանդների մոտ նկատվել է քաշի զգալի նվազում, ինչպես նաև մարմնի չափերի փոքրացում:

Նշվում է, որ 14 օր այդ պտուղն օգտագործելուց հետո հիվանդները կորցրել են իրենց քաշի մոտ 7%-ը, ինչը համարժեք է 7 կիլոգրամի: Գիտնականները խորհուրդ են տալիս թուրինջի հյութը ոչ միայն նիհարելու, այլ նաև օրգանիզմն ամրացնելու համար:

Միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ այս պտուղը խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր ստամոքսի և տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրներ ունեն: