Versace-ն Ծննդյան տոների առթիվ նվերների հավաքածու է կազմել


00:17 , 26 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Իտալիայի Versace նորաձեւության տունը ներկայացրել է տեսահոլովակ՝ նվիրված նվերների տոնական հավաքածուին: Այն հրապարակված է YouTube-ում:

Շարքում, բացի առեւտրանիշի ծանոթ արտադրանքից, տեղ են գտել նաեւ մի քանի նոր առարկաներ: Դիզայներները ներկայացրել են Palazzo աքսեսուարները՝ կարմիր գույնով, տոնածառի խաղալիքներ եւ Versace Revive ժամացույցի հանրաճանաչ մոդելի մի քանի տարբերակներ:

Versace նորաձեւության տունը 1978 թվականին հիմնել է Ջանի Վերսաչեն: 1997 թվականին նրա սպանությունից հետո գործարարությունը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչեների ընտանիքը: