00:08 , 26 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
Վերջերս կատարված ուսումնասիրությունը, որին մասնակցել է 10.000 մարդ, բացահայտել է՝ ինչու՞ են կանայք թողնում տղամարդուն և հեռանում:
Հարցվածների 72%-ը խոստովանել է, որ հեռանալու գլխավոր պատճառն այն էր, որ ամուսինը չէր օգնում իրենց տնային գործերում:
18%-ի հեռանալու պատճառն այն էր, որ ուղղակի կորցրել էին հետաքրքրությունն իրենց զուգընկերոջ նկատմամբ:
Հարցվածների 31%-ը նշել է ամուսնու կողմից բավարար ուշադրություն չստանալը, չէ՞ որ ցանկացած կնոջ համար կարևոր է իրեն սիրված և ցանկալի զգալը:
Բառացիորեն բոլոր հարցված կանայք նշել են, որ առողջ հարաբերությունների դեպքում երբեք չէին հեռանա իրենց տղամարդուց:
Կնոջ հեռանալու պատճառներից ամենաքիչ տոկոսը կազմել է "հանկարծակի սերը", երբ կինն ուղղակի գլխակորույս սիրահարվել է այլ տղամարդու և թողել է ընտանիքը:
Այսքանից հետո միայն մեկ խորհուրդ կարելի է տալ տղամարդկանց՝ ուշադրություն ցուցաբերեք նրանց հանդեպ, ում ընտրել եք, որպես կյանքի ուղեկից: