Ընդլայնվել են ԶՈւ հարվածային և կրակային խոցման հնարավորությունները. Մովսես Հակոբյան


23:42 , 25 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանին, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։


Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Ներկայացված զեկույցում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդլայնվել են հայկական զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները, լրակահավորվել են մարտական հենակետերը, ժամանակակից պատերազմների բնույթին և հակառակորդի կարողություններին համապատասխան հայկական զինուժը սպառազինվել է ռազմատեխնիկական նոր միջոցներով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին հատկացվել են տեսադիտարկման համակարգեր ու սարքեր, գիշերային նշանոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ