13:48 , 26 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայում նախատեսվող ահաբեկչությունները պետք է իրականացվեին լայնածավալ կերպով: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ես ուզում եմ շնորհավորել հետախուզական ծառայություններին, ոստիկաններին ու դատարաններին, որոնք կարողացան բացել այդ շղթան»,-ասել է Օլանդը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած կիրակի Ստրասբուրգում հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու: Եվս մեկ հնարավոր հանցագործ ձերբակալվել է Մարսելում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ