Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են


22:45 , 25 նոյեմբեր, 2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց  տեղումների եղանակ է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: