Ով ձայն չունի, փորձում է այլ միջոցներով գրավել հանդիսատեսին. Սոնա Շահգելդյան


22:20 , 25 նոյեմբեր, 2016

Ով ձայն չունի, փորձում է այլ միջոցներով գրավել հանդիսատեսին. Սոնա ՇահգելդյանLife.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը աշխատում է անդադար` պարբերաբար իր երկրպագուների դատին հանձնելով նոր աշխատանքներ: Միաժամանակ, կարիերայում հաջողություններ գրանցելուց զատ` երգչուհին աչքաթող չի անում նա անձնական կյանքը: Ինչպես հայտնի է` Սոնայի որդին շուտով կդառնա մեկ տարեկան: Ավելին` լուրեր են տարածվել, թե երգչուհին կրկին պատրաստվում է մայրանալ: Թեմայի իսկությունը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով հերքեց լուրը, բայց  ավելացրեց.

«Ոչ, հիմա բալիկի չեմ սպասում, բայց Աստծո կամոք, իհարկե, կրկին երեխաներ կունենամ: Առհասարակ բալիկներ շատ եմ սիրում  շատ կցանկանամ, որ ընտանիքս մեծ լինի: Ամեն ինչ առջևում է»:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը` Սոնա Շահգելդյանը նշեց. «Այս պահին մի շարք ծրագրեր ունեմ, որոնք իրար հետից կներկայացնեմ գալիք տարվա սկզբին: Սպասվում են նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ, նա մենահամերգ Երաևանում, որն ինձ համար շատ սպասված է»:

Մեզ հետ զրույցի ընթացքում Սոնա Շահգելդյանը հիշեց, նա վերջերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությունը: Խոսելով այդ միջոցառմանը իրեն չհրավիրելու մասին` Սոնան նշեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ