Բրիտանուհին վերագտել է 14 տարի առաջ անհետացած իր կատվին


22:06 , 25 նոյեմբեր, 2016

Բրիտանուհին վերագտել է 14 տարի առաջ անհետացած իր կատվինBarometer.am-ը գրում է.

Daily Mail-ի փոխանցմամբ՝ բրիտանական Հարոգեյթ քաղաքի բնակչուհուն վերադարձրել են նրա կատվին, որն անհետացել էր 14 տարի առաջ։ Դայան Գրիգը շարունակ հույսեր է փայփայել, որ իրեն կհաջողվի գտնել կենդանուն։

Միստի մականունով կատուն անհետացել էր 2002 թվականին։ Կնոջն անսպասելիորեն զանգահարել են անասնաբուժական ծառայությունից, որը գտնվում է Քիթլի քաղաքում՝ բրիտանուհու տնից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։
Ծառայության աշխատակիցները հայտնել են, որ կատվին հայտնաբերել են քաղաքային սրճարաններից մեկի մոտ։ Կենդանու միկրոչիպի սկանավորման շնորհիվ հաջողվել է տեղեկատվություն ստանալ նրա տիրոջ մասին և իմանալ նրա բնակության վայրը։

Գրիգը պատմել է. "Երբ ես առաջին անգամ տեսա նրան, արտասվեցի։ Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե որտեղ է նա գտնվել այս ընթացքում"։