Լավրովը քննարկում է անցկացրել ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ


21:52 , 25 նոյեմբեր, 2016

HAPKAraratnews.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ Լավրովի ավանդական աշխատանքային հանդիպումը անցել է նոյեմբերի 25-ին Մոսկվայում, հանդիպմանը ներկա էին նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ Միավորված շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։

«Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կազմակերպության շրջանակում այս տարվա աշխատանքների արդյունքները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության թեմաները, այդ թվում Երեւանում 2016-ի հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։