21:39 , 25 նոյեմբեր, 2016
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հուսեին Մյուֆթյուօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունում չկա որևէ փոփոխություն։
Մեկնաբանելով Թուրքիայից Ղրիմ ոչ պաշտոնական պատվիրակության այցը՝ Մյուֆթյուօղլուն հայտարարել է. «Անկարան նախկինի նման աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, որի մի մասը Ղրիմի թերակղզին է»։
Նրա խոսքերով՝ Թուրքիայից ոչ պաշտոնական պատվիրակությունը բանակցություններ անցկացնելու նպատակով Ղրիմ է այցելել սեփական նախաձեռնությամբ՝ չստանալով Թուրքիայի ԱԳՆ-ի թույլտվությունը։