7000 մարդ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրել


19:59 , 25 նոյեմբեր, 2016

7000 մարդ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրելBarometer.am-ը գրում է.

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու որոշումից հետո մեկ օրում 7000 քաղաքացի ՀՀԿ մտնելու դիմում է գրել: Hraparak.am-ի այս տեղեկությունը հաստատել է ՀՀԿ-ի կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը հայտարարել է ՀՀԿ-ին անդամակցելու մասին, նա իր հետ ՀՀԿ "կտանի" նաև անկուսակցական նախարարներին։