19:32 , 25 նոյեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել հայտնի ավիակոնստրուկտոր Վանո (Հովհաննես) Միկոյանի ընտանիքին եւ հարազատներին. տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«Միկոյանի ընտանիքին
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում լեգենդար ավիակոնստրուկտոր Վանո Անաստասի Միկոյանի մահվան կապակցությամբ: Այս ծանր պահին կիսելով Վանո Միկոյանի ընտանիքի վիշտը՝ մաղթում եմ հոգու տոկունություն և համբերություն»,- ասված է հեռագրում:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում 90 տարեկանում մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր, МиГ-29-ի նախագծողներից Հովհաննես Միկոյանը։