19:24 , 25 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ առանձնապես մտահոգվելու պատճառ չկա նրա համար, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, ըստ որի՝ այլ երկրների հետ ռազմական համագործակցության մասին տվյալները համարվելու են ռազմական գաղտնիք:
Tert.am-ի հետ զրույցում՝ նա, անդրադառնալով այդ հրամանի հետ կապված մտահոգություններին, թե այսուհետ գաղտնի կմնան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եղած համագործակցության մանրամասները, ասաց․«Ռուսաստանը դա գաղտնի անի, գաղտնի չանի, միևնույն է, հայկական կողմի համար դժվար է լինելու դրա վրա ազդելը»:
Փորձագետը նշեց, որ այլ բան է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ռազմական հավասարակշռության ցանկացած խախտում ԼՂ-ի շուրջ, խնդիրներ կստեղծի հենց իր համար: «Եթե ադրբեջանական կողմը գաղտնի կամ ոչ գաղտնի ձևով խախտի ուժերի բալանսը և փորձի սկսել ռազմական գործողություններ Ղարաբաղում, ապա Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին, իսկ եթե դա չանի, և մենք կորցնենք, օրինակ՝ Արցախը, ապա ինչին է պետք Ռուսաստանի մեր կողքը պահել»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը Ռուսաստանի ղեկավարության որոշումը՝ ռազմական ոլորտի համագործակցությունները գաղտնի դարձնել, համարում է Արևմուտքի հետ հարաբերությունների կոշտացմանն ուղղված հերթական քայլ։ «Ռուսաստանը վերադառնում է խորհրդային տարիներ, երբ ինչը որ վերբերում էր ռազմական ոլորտին, գաղտնիք էր համարվում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ