Բան Կի Մունը Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել խուսափել հակամարտության սրացումից


19:16 , 25 նոյեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորին մտահոգություն է հայտնել Քաշմիրում վերահսկողության գծում իրավիճակի վատթարացման կապակցությամբ եւ Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել խուսափել հակամարտության սրացումից:

Հայտարարության մեջ ասվում է, որ Բան Կի Մունը երկու կողմերին էլ կոչ է անում  առաջնահերթ ուշադրություն դարձնել հանգստության եւ կայունության վերականգնմանը կոնֆլիկտի սրացումից եւ մարդկային զոհերից խուսափելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը կարող են փոխըմբռնման հասնել եւ կայուն խաղաղություն հաստատել, փոխանցում է «Սինհուա»–ն։