18:32 , 25 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: