Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողները ղեկավարվել են ԴԱԻՇ-ի կողմից


17:31 , 25 նոյեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը Իրաքից և Սիրիայից ղեկավարել է Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողների գործողությունները, հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը մամուլի ասուլիսի ժամանակ։

Անցած կիրակի օրը Փարիզի ոստիկանությունը 4 մարդու էր ձերբակալել Ստրասբուրգում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Եվս 1 ենթադրյալ զինյալ ձերբակալվել էր Մարսելում, հայտնում է RIA Novosti-ն։