Կարեն Կարապետյանի օգնականն էլ դարձավ ՀՀԿ-ական


17:18 , 25 նոյեմբեր, 2016

Կարեն Կարապետյանի օգնականն էլ դարձավ ՀՀԿ-ականAysor.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրել:

«Ես ներկայացրել եմ դիմում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Այս որոշումը ինձ համար չափազանց պատասխանատու է և հիմնավորվում է հետևյալով. Հանրապետականը հենց այն կուսակցությունն է, որը որպես իր ծրագրային դրույթ, որպես Հայաստանի զարգացման տեսլական ընդունում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվել մեր իրականությունում: Այսինքն այն սկզբունքը որի իրացմանն ու պաշտպանությանն են ուղղված եղել իմ գրեթե 6 տարիների մասնագիտական գործունեությունը:

Ես պատրաստ եմ իմ ողջ մասնագիտական ներուժը դնել այդ սկզբունքի լիարժեք արմատավորման համար: Նաև կարևոր դեր է ունեցել այն, որ ես միշտ եղել եմ թիմային աշխատանքի կողմնակից:

Քաղաքական գործունեությունը նոր մարտահրավեր է ինձ համար, և այո ես պատրաստ եմ ընդունելու այն, պատրաստ եմ ստանձնելու պատասխանատվության իմ բաժին բեռը»,-Facebook-յան իր էջում գրել է նա՝ շեշտելով, որ սպասվում են շոշափելի փոփոխություններ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար: