16:12 , 25 նոյեմբեր, 2016
Barometer.am-ը գրում է.
Մոսկվայում 89 տարեկանում մահացել Է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը ՄիԳ-29 կործանիչի մշակողներից մեկն Է, հաղորդում է «Վեստի»–ն։
Իվան Միկոյանն իր ողջ կյանքում աշխատել Է կոնստրուկտորական այն բյուրոյում, որը 1939 թվականին հիմնել Էր նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը:
4-րդ սերնդի ՄիԳ-29 կործանիչի նախագծի համար Միկոյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի ու մինչև կյանքի վերջ եղել է Ռուսաստանի «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի խորհրդական: