«Կարեն Կարապետյանն այլևս ՀՀԿ-ական է, նրա որոշումից հետո մեկ օրում ՀՀԿ-ին անդամագրվել է 7000 քաղաքացի». ՀՀԿ խոսնակ


15:20 , 25 նոյեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար: Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարեն Կարապետյանն այլևս ՀՀԿ-ի ներկայացուցիչ է: Մենք շատ դրական ենք գնահատում պարոն Կարապետյանի այդ քայլը և գտնում ենք, որ նրա մուտքը ՀՀԿ նոր լիցք կհաղորդի ու ավելի արդյունավետ կդարձնի կուսակցության գործունեությունը և դերակատարումը»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նաև ասաց, որ ՀՀԿ-ին անդամակցելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո Հանրապետականին անդամակցելու դիմումներ են ներկայացրել բազմաթիվ քաղաքացիներ: «ՀՀԿ-ին անդամակցելու վարչապետի որոշումից հետո դիմում գրողների շատ մեծ հոսք է նկատվում կուսակցություն: Միայն երեկ երեկոյից մինչև այս պահը 7 հազարից ավելի քաղաքացիներ դիմում են ներկայացրել անդամակցել ՀՀԿ-ին»,- ասաց խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ