Ռազմավարական առումով Հայաստանը «ՎիմպելԿոմ» ընկերության համար ամենակարևոր շուկաներից է. Ժան Իվ Շառլիեն


15:12 , 25 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանը Եվրասիական տարածաշրջանում «ՎիմպելԿոմ» ընկերության համար ռազմավարական առումով ամենակարևոր շուկաներից է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հեռահաղորդակցության և թվային ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար «ՎիմպելԿոմ» ընկերության  գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիենը: 

Նրա խոսքերով՝ «Բիլայն» ընկերությունը, որը 2006թ-ից գտնվում է «ՎիմպելԿոմ»-ի խմբում, Հայաստանում առաջինն էր, որ գործարկեց 3G ցանցը, և հիմա նախատեսում են իրենց բիզնեսը Հայաստանում էլ ավելի զարգացնել՝ նպաստելով երկրում հաճախորդների համար նոր և նորարարական ծառայությունների ստեղծմանը: «Հայաստանը մեկն է այն յոթ երկրներից, որոնք ձևավորում են «ՎիմպելԿոմ»-ի Եվրասիական ձեռագիրը: «Բիլայն» ընկերությունը՝ համաձայն «ՎիմպոլԿոմ»-ի տրանսֆորմացիոն ռազմավարության, վերակառուցում  է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները և ռացիոնալացնում իր գործընթացները»,- ասաց  Ժան Իվ Շառլիենը:

Նշենք, որ «ՎիմպելԿոմ»-ն այժմ աշխատում է թվային ոլորտում, որն արդյունաբերության մեջ համարվում է ամենահավակնոտ տրանսֆորմացիոն ծրագրերից մեկը: Մասնավորապես, ռացիոնալացնելով բիզնեսի իր պորտֆելը, օպտիմալացնելով և պարզեցնելով իր գործունեության մոդելը, մշակում է նորարարական թվային ծառայություններ:

Ժան Իվ Շառլիենը հայտնեց, որ այսօր «ՎիմպելԿոմ»-ն ավելի քան 200 միլիոն բաժանորդներով հանդիսանում է աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը և գործում է Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի և Ասիայի 15 շուկաներում։ «ՎիմպելԿոմ-ը գտնվում է հետաքրքիր վերափոխման ճանապարհի վրա՝  հեռահաղորդակցության ինդուստրիայի խաչմերուկում: Մենք պետք է լինենք լավագույն թվային օպերատորը, իհարկե, դրան զուգահեռ շարունակելու ենք տրամադրել ավանդական հեռահաղորդակցության ծառայություններ, բայց մեր ապագան ուղղված է դեպի նոր ծառայություններ»,- ասաց Ժան Իվ Շարլիենը՝ հավելելով, որ վերջին 18 ամիսներին ընթացքում մեծ ջանքեր են գործադրել վերափոխելու իրենց բիզնեսը:

Նա նաև նշեց, որ «ՎիմպելԿոմ»-ը գրանցել է զգալի առաջընթաց իր բիզնեսները կարգավորելու գործընթացում, դրան զուգահեռ ընկերությունը գլոբալացնում և պարզեցնում է իր խմբի մեջ մտնող ընկերությունների գործընթացները` ներդնելով կայուն և թափանցիկ կառավարման համակարգ, որն ապահովում է Խմբի շարունակական գործունեությունը միջազգային բարձր չափանիշներին համապատասխան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ