14:04 , 25 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ և հետևողական աշխատանքը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը:
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:
Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների և կառավարությունների միջև շփումները:
Հանդիպմանը շոշափվել են առևտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար և մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ